top of page

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորին

Aug 5, 2021
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին: Դեսպան Մասանորն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ճապոնիա կատարած աշխատանքային այցի համար՝ նշելով, որ այն ևս մեկ անգամ խորհրդանշում է երկու երկրների միջև բարեկամությունը, և համոզմունք է հայտնել, որ Հայաստանի նախագահի այցը մեծ ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակի հյուրընկալության համար: Անդրադառնալով Ճապոնիայում ունեցած հանդիպումներին ու քննարկումներին և երկու երկրների համագործակցության հեռանկարներին՝ նախագահը նշել է, որ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ է առկա մասնավորապես էներգետիկայի, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի և միջուկային անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում:

 
 
 

Comments


bottom of page