top of page

Այսօր առավել, քան երբևէ, Արցախում կայունություն է պետք. Հոխիկյան

Jun 23, 2021
1 min read

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում վերջին օրերին բողոքի ալիք է բարձրանում ընդդեմ գործող իշխանության։ Հասկանում եմ, որ մարդիկ հիասթափված են Արայիկ Հարությունյանի և ՀՀ կառավարող կուսակցության սերտ կապից և իրենց դավաճանված են զգում, բայց այսօր առավել քան երբևէ Արցախում կայունություն է պետք։ Եթե Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, ապա միայն կայուն և կառուցողական ճանապարհով, առանց բախումների և պառակտման։ ՀՀ-ում անկայունությունը և պոպուլիզմը հանգեցրին պետական ինստիտուտների քայքայման և անվտանգային համակարգերի կորստի։ Արցախում դա չպետք է կրկնվի։ Արցախում կայունություն է պետք, մինչև հասկանանք, թե ՀՀ-ում ինչպես է ներքաղաքական կյանքը դասավորվում։ Կարծում եմ, Արցախի իշխանությունը ևս պետք է գիտակցի, որ անթույլատրելի է սևերի ու սպիտակների բաժանումը, դա կործանարար է, թշնամին հենց դա՛ է ուզում։ Սիրելի արցախցիներ, մի՛ դարձեք գործիք թշնամիների համար»։

 
 
 

Comments


bottom of page