top of page

Տեր–Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ, քննարկել է նաև հայ ռազմագերիների վերադարձի հարցը

Jan 25, 2021
1 min read

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայ Ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը եւ տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը»:

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության...

 
 
 

Comments


bottom of page