Կենդանիների գրեթե 30 %-ն արդեն մուտք են գործել տեղեկատվական հարթակ. Գառնիկ Հովհաննիսյան

«Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի նվիրված մամլո ասուլիսի ժամանակ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի գործընթացը. Սկզբնական շրջանում անասնաբույժների միջոցով բուն համարակալման գործընթացն է տեղի ունենում, ծրագիրը լայն ինֆորմացիա է իր մեջ պարունակում հիմնականում կենդանու մասին գրեթե բոլոր տեղեկատվությունը` երբ է ծնվել, հոր, մոր մասին տեղեկատվություն, կենդանու համար ինչ միջոցառումներ է իրականացվել, որտեղ է գտնվում կենդանին և ում է պատկանում, թե որտեղից է եկել: Եթե այդ կենդանին տեղափոխվել է այլ վայրից, նույնպես կուզեմ շեշտել, որ նշվելու է նաև արոտավայրերը, որտեղ է այդ ընթացքում գտնվում կենդանին: Այդ տեղեկատվությունը համակարգում է և համրակալված կենդանիների գրեթե 30 %-ն արդեն մուտք են գործել տեղեկատվական այդ հարթակ։ Ճիշտն ասած սկզբնական շրջանում մտավախություններ մի քիչ շատ կային, որ Ֆերմերները կընդիմանան և ճիշտ չէին ընկալի ծրագրի կարևորությունը, բայց կուզեմ նշել, որ շատ ողջունում են ծրագիրը և իրենք մեզ շատ են օգնում ծրագրի իրականացման գործում։ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բոլոր Կենդանիների մասին է խոսքը, ես մեկ գլուխ կենդանի պահող անասնատիրոջն էլ եմ անվանում ֆերմեր։




Comments