top of page

Հոգեհանգստյան կարգ` Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ

Sep 26, 2022
1 min read


Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ այսօր Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ է անցկացրել Կոմիտասի պանթեոնում։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը, մի խումբ մշակութային գործիչներ և արվեստասերներ ծաղիկներ են խոնարհել Վարդապետի շիրմին. ելույթ ունեցավ «Գեղարդ» երգեցիկ խումբը։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ թանգարան-ինստիտուտի բարեկամ Գաբրիել Ջեմբերջյանը հնչեցրել է թանգարանի զանգը, որը ղողանջում է տարեկան 3 անգամ՝ Կոմիտասի ծննդյան և մահվան օրերին, ապրիլի 24-ին։

 
 
 

Comments


bottom of page