top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ռուսաստանին զիջումների մասին խոսք լինել չի կարող․ Լիտվայի նախագահ

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ խոսելով Կալինինգրադի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հայտարարել է, որ Ռուսաստանին զիջումների մասին խոսք լինել չի կարող, գրում է Delfi-ն։ «Կառավարությունը պետք է անհապաղ խորհրդակցություններ սկսի Եվրահանձնաժողովի հետ, որպեսզի կիրառվող պատժամիջոցները չվնասեն ո՛չ Լիտվայի շահերին, ո՛չ միջազգային համաձայնագրերին։ Միայն համատեղ ջանքերով մենք կապահովենք, որ ագրեսոր երկրի դեմ պատժամիջոցները ցավոտ լինեն»,-ասել է նա։ Նա նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ քննարկել է տարանցման հարցը եւ նշել, որ Լիտվան զիջումների չի գնա։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page