Search

Հայաստանի գիտության, կրթության և մշակույթի մի շարք գործիչների համատեղ հայտարարությունը


Հայաստանի գիտության, կրթության և մշակույթի գործիչների համատեղ հայտարարությունը.

«Հայաստանի Հանրապետության մտավորականների առաջին հավաքի մասնակիցները, արտահայտելով երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունը, հայտարարում են.

1.Երկրի ծանրագույն իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով այլևս անկարող է հայրենիքի պաշտպանության և ՀՀ Սահմանադրության երաշխավորը լինել՝ երկիրն ու ժողովրդին տանելով ցավագին ու ծանր պարտության: Ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշանյանի հրաժարականը, որը կնպաստի հայոց պետականությանը սպառնացող վտանգավոր զարգացումների կասեցմանը:

2.Մեր աջակցությունն ենք հայտնում հանրության բոլոր այն շերտերին, որոնք իրենց ջանքերն են ուղղում գերիների փոխանակման, անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձանց, զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման ու վերադարձման, վիրավորների ապաքինման, պետության առաջ ծառացած այլ հիմնախնդիրների լուծման գործին:

3.Անընդունելի ենք համարում ժողովրդի թիկունքում և առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունն ու նրա պայմանները՝ Հայաստանի ապագա կառավարությունից պահանջելով հետևողական ու արդյունավետ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակից բարենպաստ ելքեր գտնելու համար:

4.Վճռականորեն մերժում ենք գիտության, կրթության և մշակութային արժեքների դեմ իրականացվող ոտնձգությունները՝ ապագա կառավարությունից պահանջելով նշված ոլորտները համակարգող նախարարությունների վերականգնումը՝ իբրև դրանց զարգացման և առաջընթացի երաշխավորի»:

Բորիս Ջոնսոնը ցանկանում է նոր առևտրային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

Գիտական բացառիկ լավ լուր. Արմեն Մուրադյան

Մակունցն ամերիկյան ազդեցության գործակալ էր. Աշոտյան

33 անհետ կորած երեխա է հայտնաբերվել թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ գործողության ընթացքում

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

ՄԻՊ-ը հայատյացության փաստեր է ներկայացրել

Բավականին ուշագրավ նուանսներ կան այստեղ, որոնք պետք է մանրազնին վերլուծվեն. Ռազմագետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: