Search

Շվեդիան չեղարկել է կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները



Շվեդիայի կառավարությունը չորեքշաբթի օրվանից վերացնում է հակակորոնավիրուսային բոլոր սահմանափակումները։ Ինչպես փետրվարի 3-ին ասել է վարչապետ Մագդալենա Անդերսոնը, «համավարակը դեռ չի ավարտվել, բայց բոլորովին նոր փուլ է մտնում»։ Որոշումը բացատրվում է Շվեդիայում պատվաստումների բարձր մակարդակով։ Այն արդարացվում է նաեւ նրանով, որ երկրում ավելի քիչ մարդիկ են ծանր հիվանդանում եւ հայտնվում վերակենդանացման բաժանմունքներում։ Բացի այդ, փորձագետներն այժմ ավելին գիտեն կորոնավիրուսի մասին։ Վարչապետի խոսքով՝ «վարակման մակարդակը որոշ ժամանակ բարձր կմնա, սակայն վարակի ամենածանր հետեւանքները, ըստ ամենայնի, անցյալում են», փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Փետրվարի 9-ից հանրությանը խրախուսվում է ոչ թե կորոնավիրուսի թեստ հանձնել, այլ մրսածության ախտանիշների դեպքում պարզապես մնալ տանը։ Ինչպես պարզաբանեց առողջապահության դեպարտամենտի ղեկավար Կարին Թեգմարկ-Վիզելը, այն չափազանց թանկ է (500 միլիոն կրոն կամ շաբաթական 55 միլիոն դոլար, համավարակի սկզբից՝ ընդհանուր 21.5 միլիարդ կրոն կամ ավելի քան 2.35 միլիարդ դոլար)՝ նրա համեմատ, թե ինչ օգուտ է տալիս։ «Մենք հասել ենք մի կետի, որտեղ թթեստավորման արժեքն ու արդիականությունն այլեւս արդարացված չեն», - պարզաբանել է նա: Հիվանդության ախտանիշների դեպքում թեստեր են առաջարկվում բուժանձնակազմին եւ սոցաշխատողներին։ Վարակի տարածման պատճառով հունվարի 19-ից հանրային միջոցառումների մասնակիցների թիվը սահմանափակվել է հինգ հարյուրով, նրանք բոլորը պետք է պատվաստման վկայականներ ներկայացնեն։ Մասնավոր հավաքների համար 20 մարդ է սահմանվել։ Դեկտեմբերից հասարակական սննդի օբյեկտները փակվում էին տեղական ժամանակով ժամը 23:00-ից ոչ ուշ, սպասարկումն իրականացվում էր միայն սեղանների շուրջ, որոնց միջեւ հեռավորությունը պետք է մեկ մետրից ավել լինի։ Միջքաղաքային գնացքներով եւ ավտոբուսներով ճանապարհորդելիս տեղերի ամրագրումը պարտադիր էր։ Այդ սահմանափակումների վերացումից բացի, Շվեդիայի իշխանությունները վերացնում են նաեւ երկիր մուտքի արգելքը։ Չորեքշաբթի օրվանից սկանդինավյան երկրների, ԵՄ-ի եւ Եվրոպական տնտեսական տարածքի բնակիչները կարող են առանց կորոնավիրուսային անձնագրերի մուտք գործել թագավորություն։ Մնացած երկրների համար մուտքի արգելքը երկարաձգվել է մինչեւ մարտի 31-ը՝ «երրորդ երկրներից մուտքի վերաբերյալ ԵՄ առաջարկություններին համապատասխան», ասվում է կառավարության գրասենյակի հաղորդագրության մեջ։ Շվեդիայի Առողջապահական մարմնի տվյալներով՝ Covid-ի դեմ աշնանային պատվաստումը հակամարմիններ ունեցող մարդկանց թվի հետագա աճի հանգեցրեց։ Նոյեմբերին եւ դեկտեմբերին անցկացված սերոհամաճարակաբանական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ դրանց մասնաբաժինն արդեն երկրի ընդհանուր բնակչության 85 տոկոսն է կազմում։ Երեխաների եւ ընդհանրապես երիտասարդների մոտ (0-19 տարեկան տարիքային խումբ) այս ցուցանիշը 56 տոկոս է կազմել: Այնուամենայնիվ, 12-ից 15 տարեկան դեռահասների մոտ այն 40 տոկոսից 74 տոկոսի է հասել: 16-19 տարեկան տարիքային խմբում պատվաստվածների համամասնությունը 74 տոկոս է կազմում, իսկ կորոնավիրուսի դեմ հակամարմիններ ունեցողներինը՝ 87 տոկոս։ Իրավիճակն անփոփոխ է մինչեւ 11 տարեկան երեխաների մասով, որոնց դեպքում պատվաստման վերաբերյալ առաջարկություններ չկան. հակամարմիններն առկա եմ այս տարիքային խմբի 30 տոկոսի մոտ։

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

ԼՐԱՀՈՍ
practice cover.png