top of page

ՀՀ-ի և Հնդկաստանի միջև կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը

Nov 23, 2021
1 min read

Հայաստանի և Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից:

Նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին և դեսպանության կցորդ Աշոկ Բհատնագարին:

Քննարկվել են մարզերում առողջության առաջնային պահպանման օղակների վերազինմանն ուղղված ծրագրերը, դեղագործության ոլորտում հայ-հնդկական գործակցությունը զարգացնելու հնարավորությունները, COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը:

 
 
 

Comments


bottom of page