top of page

Առաջնորդվելու ենք Դոնթի բանաձևով. Սաղաթելյան

Aug 6, 2021
1 min read


Հանձնաժողովի նախագահների հարցը նույնպես լինելու է հրապարակային։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, նշեց Ազգային ժողով փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Առաջնորդվելու ենք Դոնթի բանաձևով։ Առաջին երկուսը կընտրի իշխանությունը, հետո՝ մենք, ու այդպես շարունակ։ Հավանաբար, իշխանությունն առաջինը կստանձնի պաշտպանության հանձնաժողովը։ Մեր համար շատ կարևոր է նաև Արցախի հարցերի հանձաժողովը, որը «Պատիվ ունեմի» նախաձեռնությունն էր, և մենք ամբողջապես միացել ենք դրան։ Մենք մեր ելույթներով կհիմնավորենք դրա ստեղծման անհրաժեշտությունը և կարևորությունը»,- ասաց Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ իշխանության դիտարկումը, որ սոցիալական հարցերի հանձնախումբը կլուծի նաև արցախցիների հարցը, անտրամաբանական է։

 
 
 

Comments


bottom of page