top of page

Իշխան Սաղաթելյանի կյանքի երազանքը չէ դառնալ ԱԺ փոխնախագահ. Գեղամ Նազարյան

Aug 5, 2021
1 min read

Դուք, մասնակցելուվ հունիսի 20-ի ընտրություններին՝ անկախ նրանից՝, որ ուժին եք ձայն տվել, յուրաքանչյուրդ մտածել եք, որ ընտրում եք մի Ազգային ժողով, որը զբաղվելու է երկրի խնդիրներով, որը ամեն ինչ անելու է այս խայտառակ իրավիճակը փոխելու համար: Այս մասին այսօր՝ օգոտսոսի 5-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Բայց այսօր դուք տեսնում եք, թե քաղաքական մեծամասնությունը ինչ մակարդակի է. նրանք եկել են և այս իրավիճակում, երբ երկիրը իրենց ձեռքով քանդել են, ավիրել են, այստեղ պրիմիտիվ խաղերով ուզում են ձեզ ապացուցել, որ ընդդիմությունը այնքան ոչ միասնական է, որ չի կարողանում իր իսկ թեկնածուի օգտին քվեարկել:

Սիրելի՛ հայրենակիցներ, ես ձեզ վստահեցնում եմ, որ Իշխան Սաղաթելյանի կյանքի երազանքը չէ այսօր դառնալ ԱԺ փոխնախագահ: Մենք ծանր քննարկումներ ենք ունեցել՝ որոշելու առաջադրել թեկնածու, թե չառաջադրել, և որոշակի խնդիրներ լուծելու կամ երկրին ինչ-որ օգուտ տալու համար որոշեցինք՝ երևի ճիշտը առաջադրելն է»,-ասաց նա:

Գեղամ Նազարյանը նկատեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 71 ձայն, իսկ ընդդիմադիր խմբակցություններն այսօր 33 ձայն. «Պարզ է, որ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ցանկանա այս խնդիրը լուծել, եթե նույնիսկ ճիշտ են ասում՝ այս խմբակցությունը անմիաբան է, բոլորով կգան, կքվեարկեն: Պարզ է չէ, որ նման խնդիր չեն դրել:

 
 
 

Comments


bottom of page