top of page

Պատանեկան «Վիշապաքարի գաղտնիքը» ֆենթզիի հանդիպում-քննարկում կանցկացվի

Jul 29, 2021
1 min read


Գրքի երևանյան փառատոնի շրջանակում կանցկացվի հանդիպում-քննարկում վերջին տարվա ամենահաջողված նախագծերից մեկի՝ Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» պատանեկան ֆենթըզիի մասին։ Այն կկայանա հուլիսի 31-ին, ժամը 16:00 «Զանգակ» գրատանը։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը։ Հանդիպմանը որպես բանախոսներ հանդես կգան Արտավազդ Եղիազարյանը և Արքմենիկ Նիկողոսյանը, ինչպես նաև գրքի նկարիչ Հարություն Թումաղյանը։


Հանդիպմանը հնարավորություն ունեն մասնակցելու ոչ միայն նրանք, ովքեր կարդացել են գիրքը, այլև գրքին ոչ ծանոթ պատանիները։ Միջոցառումը յուրահատուկ առիթ է՝ նշելու ֆենթզիի հաջողությունը։


Նշենք, որ ֆենթզին հասցրել է սիրվել բազում պատանիների շրջանում և դարձել հայաստանյան բեսթսելեր։


«Վիշապաքարի գաղտնիքը» ֆենթըզի է, որտեղ հանդիպում են 21-րդ դարի հայ պատանիներն ու վաղնջական հայկական առասպելները։ Վահագնի 13-րդ տարեդարձը սկսվեց․ աղետալի բախում դպրոցում, հիմար իրավիճակ, Աստղիկը՝ իր երազանքների աղջիկը, նույնիսկ չի նայում իր կողմը, իսկ ծնողներն անընդհատ զբաղված են...


Փոխարենը հենց այդ օրը Վահագնը պետք է պատահաբար օգներ կյանք վերադառնալ մի վաղնջական, ոչ այնքան առասպելական մի էակի, որից նախ կսարսափեր, իսկ հետո հետը կընկերանար։ Բայց ոչ բոլոր վիշապներն են, ինչպես կպարզվի հետագայում, նույնքան բարիդրացիական տրամադրված մարդկանց նկատմամբ, որքան Վահագնի նոր ընկերը․․․

 
 
 

Comments


bottom of page