top of page

Կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին

Sep 17, 2020
1 min read

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Սեպտեմբերի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ը` առողջացած, 925-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 252158 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4319 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք: Ունենք 162 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 84 (կին) և 66 (տղամարդ) տարեկան: Վերջիններն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

 
 
 

Comments


bottom of page