Մեր երկրում Համատարած ավերակ է. եկե՛ք խոստովանենք. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը, խոսելով սուբվենցիոն ծրագրերի մասին, ասաց, որ դրանց վերաբերյալ պետք է լինի լուրջ հսկողություն, հատկապես այսօրվա ծավալների պայմաններում:
«Համատարած ավերակ է էսօր մեր երկրում, եկե՛ք խոստովանենք… գլուխ ենք գովում, որ հիմա մի մարզում էնքան ճանապարհ ենք նորոգում, ինչքան նախկինում ամբողջ հանրապետությունում էր տեղի ունենում մի տարվա ընթացքում, բայց իրականում հլը էնքա՜ն պետք ա կառուցենք: Ամեն մարդ էսօրվա իր բակի, փողոցի վիճակի հետ կապը պիտի տեսնի նախորդ ընտրություններում, դրա՝ նախորդ ընտրություններում իր քվեարկության հետ, որովհետև դա եղել ա իր քաղաքական ներդրումը, և դրա արդյունքը ստացել ա»,- այսօրվա կառավարության նիստում այսպիսի կարծիք հայտնեց վարչապետ Փաշինյանը:
Comments