top of page

Ֆրանսիայի նախագահական ընտրություններին կմասնակցի 12 թեկնածու

Mar 7, 2022
1 min read


Ֆրանսիայում ապրիլին նշանակված նախագահական ընտրությունների 12 թեկնածուներից բաղկացած ցուցակը վերջնականապես հաստատվել եւ երկուշաբթի օրը հրապարակվել է հանրապետության Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսի կողմից։ «Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցելու ցանկության մասին ի սկզբանե հայտարարել է 65 մարդ։ Մենք ընտրել ենք նրանց, ովքեր ստացել են ավելի քան 500 [ընտրված անձանց] ստորագրություն, ընդհանուր առմամբ 12-ն են»,- ասել է Ֆաբիուսը։ Մասնավորապես, նրանք են՝ երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնը, «Աշխատավորական պայքար» կուսակցության թեկնածու Նատալի Արտոն, «Վե՛ր կաց, Ֆրանսիա» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ Նիկոլա Դյուպոն-Էնյանը, Փարիզի քաղաքապետ եւ սոցիալիստական ​​կուսակցությունից թեկնածու Անն Իդալգոն, «Եվրոպա, Էկոլոգիա, Կանաչներ»-ի ներկայացուցիչ Յանիկ Ժադոն, «Դիմադրում ենք» կուսակցության ղեկավար Ժան Լասալը, հանրապետական ​​թեկնածու, Իլ-դե-Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը, ձախակողմյան «Չհնազանդվող Ֆրանսիա» շարժման ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելանշոնը, Ֆրանսիայի կոմունիստական ​​կուսակցության թեկնածու Ֆաբիեն Ռուսելը, Բորդոյի սինդիկալիստ եւ քաղաքային խորհրդական Ֆիլիպ Պուտուն, «Ազգային միավորում» կուսակցության ներկայացուցիչ Մարին Լե Պենը եւ «Ռեկոնկիստա» շարժման թեկնածու Էրիկ Զեմմուրը։

 
 
 

Comments


bottom of page