top of page

Մենք պետք է մարդկանց ազատագրենք վարկերից, որպեսզի շնչեն. Միքայել Մելքումյան

  • May 5, 2021
  • 1 min read

Հենց ԿԲ նախագահի մեկնաբանությունը թերեւս ապացուցում է այդ առաջարկի հիմնավորվածությունը, առ այն, որ ժամանակին այդպիսի ներում, զրոյացում կիրառվել է վարկառուների տարբեր խմբերի համար, որի արդյունքում 50 տոկոսը բարելավել է իր վիճակը, մյուս 50 տոկոսը խնդրահարույց է եղել, նորից հայտնվել են վարկերի տակ: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:


«Երբ պատերազմ է, համաճարակ է եւ չկա աշխատատեղ, չկա պայման, որ մարդիկ վարկեր վերցնելով իրենց գործունեությունը ծավալեն, որեւէ ակնկալիք, որ իրենք բարվոք վիճակում պետք է դուրս գան այդ վիճակից, չեն կարող ունենալ»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ երբ այս միջոցառումը իրականացնեն, դա լինելու է լրիվ նոր տնտեսական քաղաքականության պայմաններում. «Երկրորդ, եթե մենք նայենք վարկերի քանակի դինամիկային, ապա կտեսնեք, որ վերջին 2,5-3 տարիներին 1,65 մլն-ից վարկերն աճել են մինչեւ 2,2 մլն-ից ավել: Այդ վարկերի հիմնական մասը սպառողական վարկեր են, մի մասը գյուղացիական, մի մասը ուսանողական, մի մասը վիրահատվելու, բուժվելու: Այսինքն մարդիկ չեն կարողանում ապրել, վարկ են վերցնում, որ գոյատեւեն:

Եթե այս նույն դրամավարկային քաղաքականությունը շարունակվի, եւս 1-1,5 տարի հետո կարող է վարկերը կարող են հասնել 4-4,5 մլն-ի: Մենք պետք է մարդկանց ազատագրենք վարկերից, որպեսզի շնչեն, բայց հետո բանկային համակարգն այնպես աշխատի, որ վարկերը ճիշտ ուղղությամբ աշխատեն, ոչ թե տանք ու վարկառուին մոռանանք:

Մենք թույլ չենք տա, որ վարկերն ուտեն մեր քաղաքացիներին, ինչպես ժամանակին Անգլիայում եղավ, երբ ասեցին՝ ոչխարները կերան մարդկանց»,-հայտարարեց պատգամավորը:

 
 
 

Comments


bottom of page