top of page

Կկայանա «Համազարկ վասն նահատակյաց» և «Համազարկ վասն նահատակյաց և ապրողաց» գրքերի շնորհանդեսը

Jun 11, 2021
1 min read

Հունիսի 16-ին ժամը 14:00-ին Երևանում Ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա «Համազարկ վասն նահատակյաց» առաջին գրքի և «Համազարկ վասն նահատակյաց և ապրողաց» համահեղինակային երկրորդ գրքի շնորհանդեսը: Այս մասին Anews.am-ին հայտնում են «Հայ Արվեստի Տուն, Գրական մեղեդիներ» գեե հ/կ նախագահությունից: «ՀԱՄԱԶԱՐԿ ՎԱՍՆ ՆԱՀԱՏԱԿՅԱՑ» համահեղինակային առաջին գրքի և «ՀԱՄԱԶԱՐԿ ՎԱՍՆ ՆԱՀԱՏԱԿՅԱՑ ԵՎ ԱՊՐՈՂԱՑ» համահեղինակային երկրորդ գրքի շնորհանդեսը:

Հանդիսությունը վարելու է բանաստեղծուհի Ամալի Ներսեսը և երգչուհի, հանդիսավար Կարինե Մկրտչյանը: Բացման խոսքով հանդես կգան «Համազարկ վասն նահատակյաց» գրքի համահեղինակ Մելսիդա Հակունցը, բանաստեղծուհի, արձակագիր, երգչախմբի ղեկավար Լուսինե Ենգոյանը, «Արվեստագետ» կրթամշակույթային հ/կ-ի նախագահ Իվան Անտոնյանը, «Զորավար» հկ-ի հիմնադիր նախագահ Տիգրան Պետրոսյանը, «Հայրենի Տավուշ» գրական -երաժշտական խմբակի ղեկավար Նաիրա Գյոզալյանը, «Ջավախքյան կանչեր» գրական երաժշտական խմբակի ղեկավար Հովհաննես Ջավախքեցին,Երգչուհի Կարինե Մկրտչյանը, Լրագրող, արձակագիր Լուսյա Մեհրաբյանը

ՀՀ գրողների միության պատասխատու քարտուղար Պետրոս Դեմիրճյանը և այլք:

Հանդիսությունը վարելու է բանաստեղծուհի Ամալի Ներսեսը և երգչուհի, հանդիսավար Կարինե Մկրտչյանը


«Հայ Արվեստի Տուն, Գրական մեղեդիներ» գեե հ/կ նախագահություն

 
 
 

Comments


bottom of page