top of page

Հրաբխի ժայթքման արդյունքում հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները

Apr 10, 2021
1 min read

«Պայթուցիկ» հրաբխի ժայթքման արդյունքում Կարիբյան Սենթ Վինսենթ կղզին մոխրով եւ ծխով է պատվել, եւ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, հայտնում է BBC-ն:

Տասնամյակներ շարունակ քնած Սուֆրիեր հրաբուխն առաջին անգամ սկսել էր հրաբխային ակտիվություն ցուցաբերել դեկտեմբերին, իսկ այս շաբաթ կրկին ուժգնացել էր:


Հինգշաբթի Վարչապետ Ռալֆ Գոնսալվեսը «կարմիր գոտիների» ավելի քան 16.000 բնակչի տարհանման կոչ էր արել: Գոյացած մոխիրը հասնում էր 6 կիլոմետրի:

Հրաբուխը ննջում էր 1979 թվականից, սակայն դեկտեմբերին այն սկսել էր գոլորշի ու ծուխ արտանետել եւ ամպրոպային ձայներ արձակել:

Առաջին նշանը, որ ժայթքում է մոտենում, տեղի էր ունեցել հինգշաբթի գիշերը, երբ Սուֆրիեր հրաբխի վրա հանկարծ հրաբխային գմբեթ էր հայտնվել:

Դրանից հետո կղզու վարչապետը կարգադրեց շտապ տարհանել մարդկանց հարակից տարածքներից: Ապա ուրբաթ՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ի սահմաններում, Արեւմտյան Հնդկաստանի համալսարանի սեյսմոլոգները հաստատեցին, որ «պայթուցիկ ժայթքում» է տեղի ունենում:

Տարհանվածները տեղափոխվել են նավերի վրա եւ կղզու ավելի անվտանգ վայրեր:

 
 
 

Comments


bottom of page