top of page

Սահմանադրական դատարանը Հանրապետության նախագահի դիմումը կքննի հունիսի 1-ին

Apr 2, 2021
1 min read

Սահմանադրական դատարանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից ստացած դիմումը կքննի հունիսի 1-ին։ Այս մասին Anews.am-ը տեղեկանում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից։

Դիմումի քննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով։

Գործով զեկուցող նշանակվել է ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ նախագահի դիմումը վերաբերում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն։

 
 
 

Comments


bottom of page