top of page

ՉԺՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պեկինը կապ չունի Microsoft-ի ծրագրերի հաքերային հարձակման հետ

Mar 3, 2021
1 min read

ՉԺՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պեկինը կապ չունի Microsoft-ի ծրագրերի հաքերային հարձակման հետ: Այս մասին ասել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանը վճռականորեն դեմ է ցանկացած տեսակի կիբերհարձակման: Դա մեր հստական եւ միանշանակ դիրքորոշումն է»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Դիվանագետը նշել է ցանցային տարածքում ոչ միանշանակ կոնտենտի գոյությունը: «Հուսով ենք, որ համապատասխան ԶԼՄ-ները եւ ընկերությունները պրոֆեսիոնալ եւ պատասխանատու դիրքորոշում կզբաղեցնեն եւ անհիմն մեղադրանքներ չեն հնչեցնի»,-ասել է Վենբինը:

Երեքշաբթի Microsoft-ը ներկայացրել է Exchange Server ծրագրային ապահովման թարմացումը այն ֆոնին, որ դրա միջոցով ԱՄՆ-ում մի շարք մասնավոր ընկերություններ կարող էին հարձակման ենթարկվել հաքերների խմբի կողմից:

 
 
 

Comments


bottom of page