ԲՈՒՀ-ի ուսանողներն այցելել են խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոն
Feb 26, 2021
1 min read

Երևանի Հյուսիսային համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ օրերս այցելել են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոն։ Կենտրոնի հրահանգիչներն ու մասնագետներն ուսանողներին ծանոթացրել են խաղաղապահների ծառայության առանձնահատկություններին, հրաձգային զենքի օգտագործման կանոններին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Ուսանողները շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին, գրքեր նվիրել խաղաղապահներին։




Comments