top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Փետրվարին Հայաստանում ռադիոհաճախականությունների մրցույթ կանցկացվի


Փետրվարին Հայաստանում ռադիոհաճախականությունների մրցույթ կանցկացվի: Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նրա խոսքով` «Աուդիովիզուալ մեդիաների մասին» օրենքը ազատականացրել է նաեւ այս ոլորտը, ինչի շնորհիվ մրցույթին մասնակցության հայտերի քանակը շատ մեծ է: Հակոբյանը պարզաբանեց, որ ընդհանուր առմամբ հեռարձակման ոլորտն «Աուդիովիզուալ մեդիաների մասին» օրենքի ընդունման շնորհիվ էապես ազատականացվել է:

«Դա վերաբերում է նաեւ լիցենզիա ստանալու համար մրցույթին մասնակցության սահմանափակումների վերացմանը, ինչպես նաեւ տուրքերի 50-60 անգամ կրճատմանը (նախկինում հանրապետական ​​մուլտիպլեքսի համար տարեկան վճարի չափը 100 միլիոն դրամ էր): Ազատականացվել է նաեւ ցանցային օպերատորների ոլորտը, պարզեցվել է լիցենզիա ստանալու կարգը, կատարելագործվել է հեռուստաընկերությունների մոնիտորինգի համակարգը»,- շեշտեց նա:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page