top of page

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը հանդիպել է Վիտալի Բալասանյանին

Jan 10, 2021
1 min read

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Այս մասին հաղորդում է խմբակցության ֆեյսբուքյան էջը:

«Հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Կարևորել ենք հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


bottom of page