Մարտունու և Ասկերանի շրջաններում տեղի կունենան զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ
Dec 21, 2020
1 min read

Այսօր և վաղը ցերեկային ժամերին Մարտունու շրջանի Գիշի, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում տեղի կունենան սակրավորական ջոկատների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:
ԱԻՊԾ-ից հորդորում են պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել:




Comments