Search

Մենք ունենք մեր առաջարկը, ընդդիմադիր այլ ուժերի խումբն էլ ունի իր առաջարկը. Էդմոն Մարուքյան



Մենք չենք բացառում Վազգեն Մանուկյանի թեկնածությունը եւ ակնկալում ենք, որ իրենք էլ չեն բացառում մեր թեկնածությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Օրը գա, բարին էլ՝ հետը։ Այդ առումով մեր շփումները շարունակվելու են, որեւէ վերջնակետ մեր խոսակցության մեջ չենք դրել։ Միշտ փորձ է արվում ընդդիմության դաշտում կռիվ փնտրել, մենք բազմիցս ասել ենք՝ ընդդիմության դաշտում մենք կռիվ չունենք»,- ասաց նա՝ անդրադառնալով իր եւ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպմանը։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել է երկրում ներկա իրավիճակից ելքերը, ինքն իր տեսլականն է ներկայացրել, Վազգեն Մանուկյանը՝ իր։

«Մեր պատկերացումներում որեւէ հակասություն չկա։ Բոլորը կարծում են, որ հարցը պետք է լուծվի խորհրդարանում։ Վազգեն Սարգսյանը նույնպես կարծում է, որ հարցը պետք է խորհրդարանում լուծվի»,- ասաց նա։

Էդմոն Մարուքյանը բացառեց իշխանության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը։

«Որեւէ նման քննարկում չի եղել, չկա եւ ես նման հնարավորություն չեմ տեսնում։ Եթե տեսնեինք, բնականաբար, կլինեին նման քննարկումներ։ Իշխանությունը գիտի՝ եթե մենք վարչապետի հրաժարականն ենք պահանջում, գալու են մեզ առաջարկեն կոալիցիա՞»,- ասաց նա։

Մարուքյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանից բացի որեւէ այլ մեկի վարչապետի պաշտոնում չեն տեսնում։

«Մենք ունենք մեր առաջարկը, ընդդիմադիր այլ ուժերի խումբն էլ ունի իր առաջարկը։ Փորձագիտական խմբեր կան, որոնք էլ առաջարկում են ունենալ վարչապետի թեկնածու, որը քաղաքական չի, այլ կառավարիչ է։ Սա էլ է առաջարկություն։ Ցանկացած առաջարկություն ենթակա է քննարկման, ես պատրաստ եմ նման քննարկումների»,- նշեց նա։

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png