Search

Ճշմարտությունը հաղթանակելու է ստին. Արթուր Վանեցյան

Երկուսուկես տարի առաջ մեր ժողովրդի մեծամասնությունը դուրս էր եկել փողոց փոփոխություններ կատարելու ակնկալիքով, ինքս եղել եմ այդ մարդկանց մեջ, այսպես կոչված, հեղափոխական թիմի ներկայացուցիչ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում ասել է Արթուր Վանեցյանը:

«Երբ գիտակցել եմ, որ փոփոխությունների ոգեւորությունը թվացյալ էր, եւ հեղափոխական կոչված ճանապարհը մեզ տանում է դեպի կործանում, ես դուրս եմ եկել եւ կանգնել այսօր այստեղ: Ես այդ գիտակցմանը հանգել եմ մեծ դժվարությամբ, որովհետեւ հեշտ չի եղել խոստովանել սեփական սխալը կամ խաբված լինելը: Հասկանում եմ, որ մեր ժողովրդի մեծ մասի համար, այո դժվար է գիտակցել, որ 2,5 տարի առաջ սխալ որոշում է կայացրել: Դժվար է, բայց այլ ճանապարհ չկա: Մենք կործանումից դեպի զարգացում ճանապարհը պետք է սկսենք սեփական սխալների գիտակցումից: Բոլորս պետք է մեր մեջ ուժ գտնենք առերեսվելու ճշմարտության հետ: Մենք պետք է վերագտնենք ճշմարտությունը, քանի որ 2,5 տարի, դրանից առաջ այն խլվել է մեզանից, այն մանիպուլացվել է, եղծվել է, ծառայեցվել է ամենաճղճիմ նպատակներին: Մենք դա թույլ ենք տվել, որովհետեւ քաղցր կեղծիքը նախընտրել ենք դառը ճշմարտությունից: Բայց հիմա եկել է այդ ճշմարտության հետ առերեսվելու իրականությունը, բաց աչքերով նայելու եւ իրերն իրենց անունով կոչելու ժամանակը: Ճշմարտությունը հաղթանակելու է ստին, մենք անցնելու ենք այդ դժվարին ճանապարհով՝ մեր հայրենիքը դուրս բերելով խավարից ու խավարամտությունից: Սիրելի ժողովուրդ, այս ճանապարհին մենք չպետք է հոգնենքն կրկնել, այլեւս բացահայտված ճշմարտությունները՝ Նիկոլ, դու հայրենասպան ես, Նիկոլ, դու ֆեյք ես, Նիկոլ, դու մոլագար ես, Նիկոլ, դու թալանչի ես, Նիկոլ, դու հող հանձնող ես, Նիկոլ, դու անմեղսունակ ես: Եվ ուրեմն՝ «Առանց Նիկոլ Հայաստան»,-ասաց Վանեցյանը:

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png