top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նիկոլ Փաշինյան ի՞նչ քայլեր ես ասնում, որ ռազմագերիները վերադարձվեն. Գևորգ Պետրոսյան


Հայաստանի թիվ մեկը հարցը Ծառուկյանին մանդատից զրկե՞լն է, բա կարելի է թքած ունենալ գերակայությունների վրա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Հիմա ես իրեն հարց եմ տալիս․ Նիկոլ Փաշինյան ի՞նչ քայլեր ես ասնում, որ ռազմագերիները վերադարձվեն։ Օդում կախված լուրերի համաձայն, տա Աստված սուտ լինի, ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, որպեսզի փոխպատվաստումներ անեն, օրգաններ հանեն, հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում․․․Նիկոլ Փաշինյան, եթե դու այդքան դուխով տղա ես, էն որ ճակատիդ մեխած նստում, ելույթներ ես ունենում, հլը Դու կարո՞ղ ես Երեւանի ցանկացած կետում առանց թիկնազորի ման գալ, գիտես՝ քեզ ինչ կանեն, եւ ճիշտ կանեն, որովհետեւ Դու գլխակեր ես, Դու կերար 5000-ից ավելի երեխու գլուխ, մոտ 10 000 -ի հաշմանդամություն պատճառեցիր, էլ չեմ ասում, որ մեր հայրենիքը զիջեցիր թշնամուն։ Եվ այդքանից հետո ոչ միայն հրաժարական չի տալիս, այլեւ ինչ-որ կադրային փոփոխություններ է անում»,- նշեց նա։

Ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ իրավիճակն այնքան վատ է, որ Ալիեւը, ում ամբողջ աշխարհում ծաղրում են իր ընտանիքի կերպարի համար, հիմա ծիծաղում Նիկոլ Փաշինյանի վրա։

«Ես չեմ համարում, որ հիմա Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ դեռ բանակցություններ կլինեն։ Փաշինյան, Ալիեւը քո վրա ծիծաղում է, երգ են նույնիսկ հորինել, անգամ խոսում են, որ նախաձեռնություն կա, որ Նիկոլ Փաշինյանին ճանաչեն Ադրբեջանի հերոս, Դու այս պայմաններում ի՞նչ ես գնալու բանակցել, ընկեր։ Էսքանից հետո ոնց կարող ես գնալ, բանակցել, եթե շատ փոքր արժանապատվություն մնացել է մեջդ, հրաժարական տուր, ամոթ է, Դու ուզում ես երկրորդ «Մարտի 1» անել, նա պատրաստ է իր իշխանությունը պահելու համար մարդկանց գլուխները թռցնել»,- նշեց նա։

Անդրադառնալով թշնամու՝ Սոթքի հանքավայրի տարածք մտնելուն, Գեւորգ Պետրոսյանը նշեց, իսկ ո՞ւր էր ԱԱԾ-ն, որ չի հաղորդել, որ թուրքը մոտենում է Վարդենիսին։

«Որովհետեւ դա ազգային անվտանգություն չի, դա իր անձնական անվտանգությունն է»,- ասաց նա։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page