Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 177 և մահվան 3 նոր դեպք
Sep 11, 2020
1 min read

Սեպտեմբերի 11-ի` ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 177-ով՝ հասնելով 45503-ի։ Առողջացել է ևս 201 մարդ, ընդհանուր՝ 41434։ Արձանագրվել է մահվան 3 դեպք, ընդհանուր՝ 909։ Մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 280 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 2880 քաղաքացի։ Երեկ արվել է 3450 թեստավորում, մինչև այժմ՝ 231259։




Comments