top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արցախի նախագահը Մյասնիկյան համայնքում ներկա է եղել զոհված Հակոբ Հարությունյանի հուղարկավորությանը


ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Մյասնիկյան համայնքում ներկա է գտնվել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Հակոբ Վոլոդիայի Հարությունյանի հուղարկավորման արարողությանը:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ցավակցելով զոհվածի ընտանիքին, հարազատներին, համայնքի բնակիչներին, իր խոնարհումն ու վշտակցությունն է հայտնել՝ նշելով, որ հայ ազգը կհարատևի, քանի դեռ կան Հակոբի նման խիզախ մարտիկներ, ովքեր իրենց երազանքներով լի և չապրած կյանքով արժանացել են Հայոց Անմահ հերոսների հետևորդները կոչվելու պատվին:

Իր մեծագույն ափսոսանքն ու զորակցությունն է արտահայտել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը զոհված հայորդուն հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու շնորհելով «Արցախի հերոս» բարձրագույն կոչում և հարազատներին հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան:

Հավելենք, որ Հակոբ Հարությունյանը կռվել է Շուշիի Քարին տակ հատվածում և նահատակվել մարտի ժամանակ։

Ոչնչացրել է մեծ քանակությամբ թշնամու կենդանի ուժ, աչքի ընկել բացառիկ արիությամբ: Կռվել է Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ՝ կռվի ժամանակ թշնամուց մեծ քանակի զենք և զինամթերք առգրավելով։

Դին հայտնաբերվել է վերջերս:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page