top of page

Լարված իրավիճակ Եռաբլուրում. ՈՒՂԻՂ

Dec 19, 2020
1 min read

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության նախաձեռնած սգո երթը քիչ առաջ հասավ Եռաբլուր: Առավոտից այնտեղ հավաքված ազատամարտիկներն ու զոհվածների հարազատները նրան դիմավորեցին «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք» վանկարկումներով: Նշենք, որ Փաշինյանը ամբողջ երթի ժամանակ շրջապատված էր անվտանգության աննախադեպ մեծ թվով աշխատակիցներով, իսկ երթի դիմացից գնում էին զրահապատ մեքենաներ: Մինչեւ երթը կհասներ Եռաբլուր, պանթեոն բերվեցին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում` կարմիր բերետավորներ: Անվտանգության աշխատակիցները սև անձրևանոցներ ու ճամպրուկներ են պահում Փաշինյանի գլխավերևում, ենթադրաբար՝ զրահապատ ու փորձում ճեղքել բազմությունը՝ ճանապարհ բացելով Փաշինյանի համար։ Եռաբլուրում այս պահին լարված վիճակ է, Փաշինյանին բազմության միջով տանում են՝ ուժեղացված անվտանգության օղակի մեջ առած:


 
 
 

Comments


bottom of page