Խոսք վարձկաններին. Սաթենիկ Թամամավեյան
Հայ գրող, բանաստեղծուհի Սաթենիկ Թամամավեյանը վերջին օրերին ծավալվող իրադարձությունների վերաբերյալ իր խոսքն է հղել վարձկան ահաբեկիչներին:
Ծնված չորացած անապատներում, Միայն փոշապատ աշխարհներ տեսած, Չգիտեն անգամ ումից են սերում, Ինչ արյուններ են իրենց մեջ մերած։
Աշխարհում այս տաք, արևոտ ու ջինջ Կա հազար տեսակ մասնագիտություն, Բայց նրանք դարձան լոկ ահաբեկիչ Ուզում են ջնջել մի ողջ մարդկություն։
Թողել են ուզում գումարի դիմաց, Մեզ մեր օջախում մնանք անգլուխ, Մնա հայոց տան դարպասները բաց, Հայոց օջախը մնա առանց ծուխ։
Ձեզ գումա՞ր էր պետք, այ` խաբված բճեր, Հայ առյուծներից թող այն մուրայիք, Ոչ թե դառնայիք դուք արյան ցեցեր, Ձեր գոյությունը մեր հող քարշ տայիք։
Մենք ենք այս հողի զավակները սուրբ Ու նրա համար կյանք չենք խնայի, Հայոց մանուկը բարուրում իր նուրբ Խրատ է լսում, ոնց` հողը պահի։
Դուք էլ լուռ կանցնեք, ձեր արյան ծովով Դարերի քամուն խառնված փոշու պես, Աշխարհ` իմ հայոց, կմնաս կանգուն Քո զավակները պահապան են քեզ։
Սաթենիկ Թամամավեյան
Comments