Search

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահին



Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ: Կարևորելով Չեխիայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացումը և բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված փոխվստահությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել կառուցողական երկխոսությունը: Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ արդեն մեկ ամիս շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիային և դրանում Թուրքիայի ներգրավվածությանը: «Բարձր ենք գնահատում հոկտեմբերին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների կառավարությունների ներգրավվածությունը և այլ տարածքներից անհատ զինյալների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխումը դատապարտող բանաձևը: Այսօր՝ Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին, երբ մեր ժողովուրդը մարտնչում է կյանքի, ազատության և հայրենի հողի համար, վստահ եմ, որ բարեկամ Չեխիան կանգնած է մեր կողքին»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Դեռ աշխատանք կա անելու. Տարոն Սիմոնյան

Սպիտակ տունը դիտարկում է Եվրոպայից մուտքի սահմանափակումների վերացման հնարավորությունը

Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է խաղաղապահների տեղակայման վայր

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի ճանաչմանն ուղղված բանաձևի նախագիծը

Այսօր Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսների սխրանքները

Հացադուլ հայտարարած Կիմ Բալայանի ճնշումը բարձրացել է

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: