top of page

Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է. Ալբերտի հոր գրառումը

Oct 8, 2020
1 min read

Արցախա-ադրբեջանական սահմանին զոհված հայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ,

     իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում և հարազատ դարձավ շատերիդ համար, անմահացավ: Անչափելի ու անհատակ է իմ ու իմ ընտանիքի ցավը:

     Օրեր շարունակ նրանից որևէ տեղեկություն չունեինք, բայց շատերդ մեր ընտանիքի հետ էիք՝ ձեր ներկայությամբ, խոսքով, աղոթքներով, բայց... այլ բան էր կանխորոշված:

     Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ և ում մեծագույն սերը Հայրենիքն էր:

     Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ: Գիտակցում եմ՝ իմ Ալբերտը միայն իմ Հերոսը չի, նա բոլորիս Հերոսն է, նաև ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ...

     Փա՛ռք մեր հերոսներին»:

 
 
 

Comments


bottom of page