Search

ԱՄՆ-ում Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչների դեմ հասցեական պատժամիջոցների ցուցակ է մշակվում


Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով ԱՄՆ-ը կասեցնելու է Բելառուսի հետ 2019 թվականի երկկողմ օդային հաղորդակցության համաձայնագիրը: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի՝ ուրբաթ օրվա հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Բելառուսի կողմից Ryanair-ի կոմերցիոն չվերթի հարկադիր վերաուղղումը, որը թռչում էր ԵՄ անդամ երկու երկրների միջեւ, ինչպես նաեւ բելառուս լրագրող Ռոման Պրոտասեւիչի ձերբակալությունը միջազգային նորմերի ուղղակի խախտումներ են: «Այս իրադարձությունները տեղի ունեցան Լուկաշենկայի ռեժիմի կողմից բռնաճնշումների աճող ալիքի ֆոնին` ընդդեմ Բելառուսի ժողովրդի՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ձգտումներին», - կարծում է Սպիտակ տունը:

Ի պատասխան Բելառուսի իշխանությունների գործողություններին՝ ԱՄՆ-ը մտադիր է մի շարք միջոցառումներ ձեռնարկել: ԱՄՆ Պետդեպարտամենտի 4-րդ մակարդակի նախազգուշացումը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է չայցելել Բելառուս: Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հայտարարություն է տարածել, որում խորհուրդ է տալիս ԱՄՆ ուղեւորափոխադրողներին ծայրահեղ զգուշություն ցուցաբերել Բելառուսի օդային տարածքում թռիչքներ դիտարկելիս:

Բացի այդ, 2021 թվականի հունիսի 3-ից սկսած՝ ԱՄՆ-ն կրկնակի պատժամիջոցներ է կիրառելու Բելառուսի ինը պետական ​​ձեռնարկությունների նկատմամբ, որոնք նախկինում պատժամիջոցներից ազատված են եղել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության մի շարք լիցենզիաներով: Միջոցառման արդյունքում ԱՄՆ քաղաքացիներին կարգելվի գործարքներ կնքել այդ կազմակերպությունների հետ:

ԱՄՆ-ը, համագործակցելով ԵՄ-ի եւ այլ գործընկերների ու դաշնակիցների հետ, «մշակում է հասցեական պատժամիջոցների ցուցակ Լուկաշենկոյի ռեժիմի առանցքային ներկայացուցիչների դեմ, որոնք կապված են մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների եւ կոռուպցիայի, 2020 թվականի կեղծված ընտրությունների եւ մայիսի 23-ի իրադարձությունների հետ»:

Ֆինանսների նախարարությունը կմշակի եւ նախագահին կներկայացնի նոր հրաման, որը Միացյալ Նահանգներին կտա «Լուկաշենկայի ռեժիմի ներկայացուցիչների, նրա աջակցության ցանցի, ինչպես նաեւ կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների եւ ժողովրդավարության դեմ հարձակումների կողմնակիցների նկատմամբ» պատժամիջոցներ կիրառելու ընդլայնված լիազորություններ: «Արդարադատության նախարարությունը, ներառյալ ՀԴԲ-ն, սերտորեն աշխատում են այս հարցի շուրջ մեր եվրոպացի գործընկերների հետ», - ասել է Փսակին: ԱՄՆ-ը նաեւ կասեցնելու է Բելառուսի հետ 2019 թվականի երկկողմ օդային հաղորդակցության համաձայնագիրը:

«Մենք մեր գործընկերների եւ դաշնակիցների հետ միասին ձեռնարկում ենք այս միջոցառումները՝ ռեժիմին իր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ ցույց տալու համար մեր նվիրվածությունը Բելառուսի ժողովրդի ձգտումներին: Կոչ ենք անում Լուկաշենկային թույլատրել մայիսի 23-ի իրադարձությունների արժանահավատ միջազգային հետաքննություն, բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում եւ քաղաքական երկխոսության մեկնարկ ժողովրդավարական ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության խմբերի ղեկավարների հետ, ինչը հնարավոր կդարձնի ԵԱՀԿ հովանու եւ վերահսկողության ներքո ազատ ու արդար նախագահական ընտրությունների անցկացումը», - նշվում է Փսակիի հայտարարության մեջ:

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png