Թիկունքում էլ կան բազմաթիվ իրական հերոսներ, որոնց մասին պետք է շատ խոսենք. Ավետիսյան
«Հայկական Փի Ար» ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ շատ էին այս օրերին անհանդուրժողականության խոսքերը՝ հենց իշխանությունների կողմից.«Նիկոլ Փաշինյանի թիմում բազմաթիվ մարդիկ են ընդգրկված, ովքեր ժամանակին մասնակցել են բազմաթիվ միջազգային ծրագրերի և միշտ խոսել են հանդուրժողականության մասին: Նախկին իշխանության հրաժարականի պահանջման ժամանակահատվածում ազատության, արդարության, ազատ մտածելու գաղափարների մասին շատ էին խոսում և գրագետ հաղորդակցման շնորհիվ տեղի ունեցավ իշխանափոխությունը: Սակայն իշխանության ղեկավարման առաջին օրից հօդս ցնդեց այդ հաղորդակցությունը, միայն ուղղահայաց հաղորդակցում կայացավ, անհադուրժողականության կոչերը շատացան, սևերի և սպիտակների տեխնոլոգիան քարոզարշավից հետո ավելի խորը արմատներ գցեց, մարդիկ սկսեցին ատել իրար, թշնամանալ միմյանց հետ, հայհոյել ու վիրավորել միմյանց, սրանով երկպառակտվեց հասարակությունը, սրանով թուլացավ մեր կամքը, կորավ մոտիվացիան, նման պարագայում լավ բան սպասել չենք կարող:
Հասարակությունն այս օրերին ապրում էր հաղթելու զգացողությամբ, որևէ վատ բան չէր ուզում լսել, իշխանությանը թև- թիկունք փորձում էին ամեն ինչ անել: Թիկունքում էլ կան բազմաթիվ իրական հերոսներ, որոնց մասին պետք է շատ խոսենք: Հաջողության պատմություններ պետք է ստեղծել, հերոսներին պետք է փառաբանել, հերոսների մայրերին պետք է ուշադիր լինել, աջակից լինել: Հասարակությանը պետք է վերադարձնել կյանք, որտեղ յուրաքանչյուրի աշխատանքը կարժևորվի, որպեսզի արտագաղթի ալիքը չմեծանա»:
https://armdaily.am/?p=115079&l=am&fbclid=IwAR0AcVlXdMOewYjpAbpZjisgCpPOz0Qz653jqagkoCIvmQuuOTDWuwzoLI8
Comments