Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սենեգալի նախագահ Մակի Սալին
Apr 5, 2022
1 min read

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սենեգալի Հանրապետության նախագահ Մակի Սալին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Լիահույս եմ, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի և Սենեգալի միջև հաջողությամբ զարգացող համագործակցությունը համատեղ ջանքերով կընդլայնենք նաև բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»։




Comments