top of page

Ռուսաստանում վարակման հաստատված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 203 766-ով

Feb 12, 2022
1 min read

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվը մեկ օրում աճել է 112 658-ով՝ հասնելով 11 134 291-ի։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Մեկ օր առաջ շտաբը հայտնել էր 112236 ապաքինվածների մասին։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 203 766-ով՝ հասնելով 13 935 560-ի։ Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում օրական հոսպիտալացվածների թիվը 18597 է կազմել, ինչը 3.55 տոկոսով պակաս է նախորդ օրվա համեմատ (19281)։ Հոսպիտալացումների թվի նվազում է գրանցվել 36 մարզում, վկայում են շտաբի տվյալները: Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 729-ով՝ հասնելով 339 542-ի, մեկ օր առաջ գրանցվել էր մահվան 722 դեպք։

 
 
 

Comments


bottom of page