ԱՄՆ դեսպանը հիացմունք է հայտնել ՀՀ հարուստ պատմական ժառանգության ու եզակի մշակույթի վերաբերյալ
Feb 28, 2023
1 min read

Երևան ժամանելուց հետո, կարճ ժամանակ անց, դեսպան Քվինն այցելեց «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»՝ ծանոթանալու հայկական և ժամանակակից արվեստի լավագույն նմուշներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից։«Դեսպանն իր հիացմունքը հայտնեց Հայաստանի հարուստ պատմական ժառանգության ու եզակի մշակույթի վերաբերյալ։ Նա գովեստով նկատեց հայաստանաբնակների և սփյուռքահայերի համագործակցությունը ինչպես երկրի զարգացման, այնպես էլ մշակութային ժառանգության հանրահռչակման հարցում», - նշված է հաղորդագրությունում։




Comments