top of page

«Տաշիր Պիցցա»-ի մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն

Nov 5, 2021
1 min read

«Տաշիր Պիցցա»-ի մասնաճյուղերը մեր նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով: Այս մասին տեղեկանում է ընկերության տարածած հայտարարությունից: «Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ: Մեզ համար մեր հաճախորդների առողջությունն ու անվտանգությունն առաջնահերթություն է»,- հայտնել են ընկերությունից: «Տաշիր Պիցցա»-ի երկու՝ Հյուսիսային պողոտայում եւ Խանջյան փողոցում գտնվող կետերում սննդից թունավորվել ու հոսպիտալացվել է 44 քաղաքացի: Հաշվի առնելով, որ «աղիքային վարակին» բնորոշ աշտանշաններով հոսպիտալացվածները շատացել են, առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին 2 օրվա ընթացքում նշված պիցցերիաների ցանցից օգտված քաղաքացիներին դիմել բժշկական օգնության` ջերմության բարձրացում, փորլուծություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում:

 
 
 

Comments


bottom of page