top of page

Նախորդ շաբաթ գրանցվել է 161 արտակարգ դեպք. արձանագրվել է 11 մահ. ԱԻՆ

Nov 1, 2021
1 min read


Հոկտեմբերի 25-ից 31-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 377 դեպք, որից 161-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 87 հրդեհի, 1 քարաթափման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 48 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 149 կենցաղային կանչ. տուժել է 87 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից: Արձանագրվել է թունավորման 11 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 
 
 

Comments


bottom of page