top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երևանում սկսվել է ՀԱՊԿ երկրների ԱԳՆԽ, ՊՆԽ, ԱԽՔԿ համատեղ նիստը


Նոյեմբերի 23-ին Երեւանում սկսվել է ՀԱՊԿ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։

Նիստի ընթացքում քննարկվելու է ՀԱՊԿ հավաքական անվտանգության շրջանների ռազմաքաղաքական իրավիճակը։

Նիստի ընթացքում նախատեսվում են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարությունները միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության կառուցվածքի ամրապնդման եւ սպառազինությունների, զինաթափման եւ չտարածման մասին, ինչպես նաեւ անվտանգության խորհուրդների քարտուղարների հայտարարությունները, որոնցում կդատապարտվեն նացիզմի, նեոնացիզմի հերոսացման, ծայրահեղականության, շովինիզմի, մարդատյացության բոլոր տեսակների փորձերը։ Նախատեսվում է ընդունել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշումը «Կենսաբանական անվտանգության հարցերի վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների լիազոր մարմինների կոորդինացիոն խորհրդի կազմի մասին»։

Նշենք, որ ՀԱՊԿ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page