top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Միջազգային մակարդակներում ապացուցվում է, որ ՄԻՊ-ը Հայաստանում կախում չունի որևէ մեկից. Թաթոյան


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE) Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների 2021թ. նոյեմբերի 9-ի պաշտոնական բնորոշմամբ՝ ՀՀ-ում ինստիտուցիոնալ հակակշիռները գտնվում են կառուցման փուլում և որ Մարդու իրավունքների պաշտպանը զսպումների և հակակշիռների արդեն գործող համակարգ է ապահովում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Հպարտություն է, երբ միջազգային հեղինակավոր մակարդակներում ապացուցվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում կախում չունի որևէ մեկից, իսկական անկախ է ու երկրում ունի հակակշռող կայացած դեր: Սա վկայում է մեր կառույցի նկատմամբ միջազգային ընկալման լրջության մասին և երկրում ունեցած առանցքային դերի մասին

Նոյեմբերի 4-ին ընդունել էի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է PACE-ի համազեկուցողների և քարտուղարության հետ:

Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար, իսկ մեր ողջ անձնակազմին շնորհավորում եմ նման պատվաբեր գնահատականների արժանանալու համար»,- նշել է Թաթոյանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page