top of page

«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի Ալավերդի համայնքում կայանալիք ավագանու ընտրություններին

Aug 21, 2022
1 min read


«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցում է սեպտեմբերի 25-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքում տեղի ունենալիք ավագանու ընտրություններին։ Այս մասին հայտնում են կուսակցության ֆեյսբուքյան էջում: Այստեղ կուսակցության ցուցակը գլխավորելու է Ախթալա համայնքի ներկայիս ղեկավար Արկադի Թամազյանը։ Նա արդեն հայտնի է որպես հաջողած և արդյունավետ համայնքի ղեկավար։ Նրան քաղաքացիները վստահում են։ Դրա վառ ապացույցն են Ճոճկանում համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվելը (2012, 2016) և այնուհետ 2017թ․ Ախթալա խոշորացված համայնքի ընտրություններում հաղթանակը։ Արկադի Թամազյանի ուշագրավ կենսագրությունից հետաքրքրականը նաև նրա անցած զինվորական ուղին է։ Նա զինապարտ է։ 2020թ հոկտեմբերի 24-ից կամավոր ընդգրկվել է զորահավաքային միջոցառումներին և մասնակցել Արցախյան 44-օրյա պատերազմին՝ ղեկավարելով Լոռու մարզի կամավորական առաջին վաշտը որպես վաշտի հրամանատար: Ամուսնացած է, ունի երկու որդի:

 
 
 

Comments


bottom of page