Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1232 նոր դեպք. մահացել է 68 մարդ
Nov 2, 2021
1 min read

Հայաստանում նոյեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1232 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 310629 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2120537 վերջին մեկ օրում` 10281 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 30551 պացիենտ. Մեկ օրում նվազել է 427-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 272332 անձ` վերջին մեկ օրում 1591 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 62 քաղաքացի, մահացածների թիվը 6441 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1305 է




Comments