top of page

Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար

Nov 30, 2021
1 min read

ԲԴԽ-ի որոշմամբ՝ Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար։ Այս մասին տեղեկանում է ԲԴԽ-ից։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝ 1. Արմեն Հրանտի Հարությունյանին նշանակել Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում` հինգ տարի ժամկետով»,- նշված է որոշման մեջ։ Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։

 
 
 

Comments


bottom of page