top of page

Էջմիածնի Արամ Մանուկյան 2-րդ թաղամասում մեկնարկել են կոյուղու համակարգի կառուցման աշխատանքները

Sep 10, 2021
1 min read

Արամ Մանուկյան 2-րդ թաղամասում մեկնարկել են կոյուղու համակարգի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում է Էջմիածնի քաղաքապետարանը:


Աշխատանքները կատարվում են սուբվենցիոն ծրագրով. նախատեսվում է կառուցել 2212 մ ընդհանուր երկարությամբ կոյուղագիծ:


Կոյուղագծի կառուցումը կբարելավի թաղամասում բնակվող շուրջ 750 բնակչի կենցաղային պայմանները և հնարավորություն կստեղծի հետագայում Արամ Մանուկյան 2-րդ թաղամասի փողոցների ասֆալտապատման և բարեկարգման համար:

 
 
 

Comments


bottom of page