top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը պետք է ապահովված լինի. Արգենտինայի ԱԳ նախարարԱմբողջական հո


Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը պետք է ապահովված լինի. Արգենտինայի ԱԳ նախարար Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում Հունվար 27,2023 16:45 16 ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի պատվիրակությունը գրասենյակի տնօրեն Արամ Մուրադյանի և հանձնախմբի անդամ Ֆլորենսիա Զանիկյանի մասնակցությամբ, հունվարի 26-ին հանդիպել է Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սանտյագո Կաֆիերոյի հետ և ներկայացրել ադրբեջանական հանցագործ քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի պատասխանատուներն արգենտինական կառավարությունից զորակցություն և ճանապարհի ապաշրջափակման պահանջ են ակնկալել։ Հանդիպմանը արգենտինական կողմից նաև մասնակցել են արտաքին քաղաքականության փոխքարտուղար, դեսպան Կլաուդիո Ռոզենցվայգը և եվրոպական հարցերով նախարար Պաբլո Պինեյրոն։ Հանդիպումից հետո արտգործնախարար Կաֆիերոն թվիթերյան գրառմամբ անդրադարձել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ գրելով․ «Արգենտինան իր մտահոգությունն է արտահայտում Լաչինի միջանցքում հումանիտար իրավիճակի վերաբերյալ և նկատում, որ տեղաշարժի ազատությունը միջանցքում պետք է ապահովված լինի։ Դրա նպատակն է ապահովել բնակչության իրավունքները»։ ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբը, ինչպես ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ամբողջ ցանցը, շարունակում է աշխատանքներ իրականացնել Արցախի համար միջազգային զորակցության ապահովման և Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումները սաստկացնելու ուղղությամբ։ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page