top of page

ՌԴ ներկայացուցչի ելույթը ՄԱԿ ԱԽ նիստում

Dec 21, 2022
1 min read

ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվում էր Հայաստանի Հանրապետության դիմումը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը` ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական փոխներկայացուցիչ Աննա Եվստիգնեևան իր ելույթում ասաց․« Մենք կազմակերպել ենք կանոնավոր շփումներ Ադրբեջանի եւ Հայաստանի գործընկերների հետ, այս աշխատանքի արդյունքում մեզ հաջողվել է հասնել գազամատակարարման վերականգնմանը Լեռնային Ղարաբաղում եւ մասնակի Լաչինի միջանցքի բացումը երթեւեկի համար։ Ադրբեջանական բնապահպանների այցելությունները Լեռնային Ղարաբաղի հանքավայրեր վերականգնվել են։ Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ուժի չկիրառելու եւ հրադադարի բոլոր պայմանները կպահպանվեն։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին զսպվածություն դրսեւորել եւ հետեւել եռակողմ համաձայնագրին»։




 
 
 

Comments


bottom of page