top of page

Բեգլարյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ հայտարարության մասին

Dec 21, 2022
1 min read

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի հայտարարությունը միանշանակ չէր արտացոլում Լաչինի շուրջ ստեղծված իրական իրավիճակը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով օրեր շարունակ նստացույց է անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։

«Մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր: Այսինքն՝ բնականաբար, հաշվի առնելով իմ կարգավիճակը որոշակի գնահատականների հարցում զսպվածություն եմ ցուցաբերում, բայց այն, որ ՌԴ հայտարարությունը իրականությունը չէր արտացոլում, սա ինձ համար միանշանակ է:

Պատճառների մասին կարող եմ ուղղակի ենթադրել. հաշվի են առել տարբեր շահեր, փոխկապակցվածություններ, հնարավոր ռիսկեր, բայց սա իրենք պետք է մեկնաբանեն, թե ինչու են այդպիսի հայտարարություններ արել»,- ասաց Բեգլարյանը։

 
 
 

Comments


bottom of page