top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արցախում տարվում են աշխատանքներ ռուսական մշակութային տներ հիմնելու ուղղությամբ. Արցախի նախագահ

Updated: May 11, 2022


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 10-ին ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։ Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են հանրապետության կենսագործունեությանը, սոցիալական, կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Անդրադառնալով Արցախում ռուսական համայնքի կյանքին՝ երկրի ղեկավարը նշել է, որ այն մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, և այսուհետ ևս իշխանություններն անելու են հնարավորը համայնքի ակտիվությանն աջակցելու համար: Այդ համատեքստում ընդգծվել է, որ ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալուց հետո տարվում են աշխատանքներ Հանրապետության տարածքում ռուսական մշակութային տներ հիմնելու, դրանք անհրաժեշտ գույքով ապահովելու, տարբեր մշակութային ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև ռուսաց լեզվի հանրաճանաչության մակարդակի բարձրացման և ուսումնասիրման ուղղությամբ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page